26 10 2021

Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում․ Արթուր Սարգսյան



«Էն խոստումները,  որ տվել եմ իմ հայրենակցներին, վստահեցնում եմ այդ ամենը կիրականացվի»,-լրագրողների  հետ ունեցած ճեպազրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։

Հիշեցնենք, որ  Արթուր Սարգսյանը  կալանքից վերջերս է ազատ արձակվել և ստանձնել պատգամավորի իր լիազորությունները։

ՏԻՄ ընտրությունների, և հատկապես Գորիսում և Մեղրիում տեղիունեցած ընտրությունների արդյունքների մասին հարցին ի պատասխան, Արթուր Սարգսյանն ընդգծեց, որ համապետական ընտրություններն ու ՏԻմ ընտրություններն էապես տարբերվում են , այլ բնույթի են։  Կապանում նախատեսվող ընտրությունների վերաբերյալ , բանախոսն ասաց, որ թեկնածուներից Գևորգ Փարսյանն իր ընկերն է և ինքը  սատարում է  Գևորգ Փարսյանին։

Լրագրողի հարցին ի պատասխան, Արթուր Սարգսյանը նշեց, որ Սյունիքի համայնքների ղեկավարներով դեմ են եղել  իշխանություններին՝ Սյունիքի սահմանների անվտանգութան հետ կապված խնդիրներով։ Ըստ նրա նր այդ խնդիրներից ոչինչ  չի լուծվել։

«Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում ։ Մենք ասել ենք՝  այս խնդիրները պետք է լուծվեն, որ մայիսի 12-ից այս իրավիճակը չունենայինք, որ թուրքը քայլելով չգար, հասներ մեր հողի մեջ։ Եթե այդ խնդիրները ժամանակին` նոյեմբերի 9-ից հետո լուծած լինեին, ինչը մենք էինք պահանջում, մայիսի 12-ին թուրքը չէր գա, նստի մեր հողի մեջ և մինչև այսօր նստած է», - ասաց Արթուր Սարգսյանը։

Նա պատմեց նաև, թե դեկտեմբերի 17-ին Սյունիքի համայնքապետերին ինչ է հրահանգել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից հետո էլ հայկական կողմը հետ է քաշվել իր դիրքերից, և դրանք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։

«ՊՆ Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկավ Գորիս և մեզ բոլորիս՝ համայնքի ղեկավարներին, հրավիրեց, ասաց՝ մինչև վաղը ժամը 5-ը ձեզ բոլորիդ ժամանակ՝ բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, քանի որ այն ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին, որ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այդտեղ։ Երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի տեղ նշված չէ, որ պետք է հետ քաշվեինք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 5-ին բոլորդ պետք է հետ գաք։ Այդտեղից են առաջացել մեր մտահոգությունները։ Ես էլ այնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարոն նախարար, եթե դուք չեք իմանում, կարո՞ղ է մեկ ամիս հետո գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ է տված թուրքերին, հետ գնացեք», - մանրամասնեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ հրահանգից հետո հայկական կողմը 25 կմ հետ է քաշվել՝ Գորիսի և Կապանի հատվածում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ