ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ գերիները վերադառնում են բացառապես ռուսների միջնորդությամբ։
Նրանց ուղեկցում են ռուսները։
Երևանում գերիներին դիմավորում բացառապես ռուսները։
Արցախում հայ ազգաբնակչության անվտանգային, սոցիալական և հումանիտար խնդիրները լուծում են ռուսները։
Ռուսները… ռուսները… ռուսները…
Հայաստանի իշխանությունները այլևս որևէ գործոն չեն համարվում Հայաստանում՝ վերը թվարկված և այլ խնդիրներում, էլ չեմ ասում տարածաշրջանում։
Հ.Գ. Սպասեք հերթական դավաճանական զիջումների։ Հայաստանի իշխանութրունները միայն դա կարող են անել, ինչը որ մեծ հաճույքով, հաջողությամբ իրականացնում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը