Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության գոտում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Կողմերը նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա արդյունավետ փոխգործակցության պատրաստակամություն են հայտնել:
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ ԿԽՄԿ-ի միջեւ շփումները մշտական բնույթ են կրում և ավանդաբար անցնում են կառուցողական եւ բովանդակալից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը