19 04 2024

Հայաստանը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին․ Լավրով

Հայաստանը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին․ Լավրով

Ռուսաստանին և Հայաստանին նախկինի պես համարում ենք դաշնակիցներ, առաջին հերթին իրավաբանորեն, և կարծում եմ՝ ոչ միայն։ Այս մասին «Սպուտնիկ», «Գովորիտ Մոսկվա» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք հասկանում են Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուսաստանի դերը»,- ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում վերջինս ասել է․ «Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել»։ «Սրանք կարևոր խոսքեր են»,- ընդգծել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նաև նշեց, որ Հայաստանը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։

«Երբ ասում են, թե ՀԱՊԿ-ը չի որոշել՝ որտեղ է Հայաստանում իր պատասխանատվության գոտին, պետք է նշել, որ Հայաստանը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում էին, որ պատրաստ են հարգել սահմանները՝ համաձայն 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի։ Սակայն զուգահեռաբար ստեղծվեց սահմանազատման հանձնաժողով։ Իսկ Փաշինյանը վերջերս հայտարարեց 4 ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է հանձնել»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Փաշինյանն ինքն է հրաժարվում 1991 թվականի սահմաններից, որոնց պահպանումը պահանջում են ՀԱՊԿ –ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ