Գորիսի 34/8 ընտրատեղամասից Yerevan.Today-ի թղթակիցը ահազանգում էր նույն երիտասարդը տարբեր ընտրատեղամասերում ընտրելու փորձ է արել։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը նշել է, որ նույն տղամարդուն տեսել են տարբեր ըտրատեղամասերում։
Դեռևս հայտնի չէ տեխնիկապես հաջողվել է երիտասարդին ընտրել, թե՝ ոչ, սակայն սա արձանագրվել է։
Հանձնաժողովի նախագահը մեր թղթակցին դժգոհել է նաև, որ ոստիկանների հայացքների հսկողության տակ են ընտրողները գալիս, ինչը աննապադեպ է և նա ճնշնումներ է տեսնում այս ամենի տակ։
Նրա խոսքով, իշխանության կողմից սա ճնշումների փող է և ավելորդ լարվածություն է ստեղծում, մինչդեռ քաղաքացիները կարող էին հաճույքով գալ, ընտրել և գնալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը