աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը
Կառավարությունը նախաձեռնել է այս փոփոխությունը, որն ուղղված է աշխատողների առողջության ապահովման սկզբունքին։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն որոշմանը, որով աշխատողները պարտավորվում են գործատուին ներկայացնել կամ պատվաստման կամ թեստի բացասական արդյունքի մասին հավաստող թուղթ։
«Փոփոխությունը նախատեսվում է երկու իրավական փաստաթղթերում՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում։ Փոփոխությունը միտված է միայն ու միայն աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելու համար»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը