Հայաստանում հունվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 27 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 007 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 574 697, վերջին մեկ օրում` նոր 1851 թեստավորում: Վերջին տվյալներով ապաքինվել է 331 858 անձ` վերջին մեկ օրում 166 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 7977 է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը