26 11 2021

Պատվաստվելուց լավ լուծում չկա, բայց ստիպելով ոչ մի դրական էֆեկտ չես ստանա․ Վարդևանյան



Իրականությունն այն է, որ պատվաստվելուց լավ լուծում չկա, համաշխարհային փորձնել է այդպիսին, բայց մարդկանց զոռով ու ստիպելով մի բանը, որ փորձում ես անել, դրանով ոչ մի դրական էֆեկտ չես ստանա։ Երբ որ ռեվակցինացիայի անհրաժեշտություն լինի, դրանով էլ են մարդկանց ստիպելու, չի կարելի․․․։ ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Հենց իրենք են անլրջացրել կորոնավիրուսի դեմ պայքարը, դրա համար էլ այդքան դժվարություն է առաջանում  այն լրջացնելը»,-ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքով, հենց այս պահից էլ Կառավարություն և ԱՆ-ն ունեն բոլոր հնարավորությունները կարգավորում մտցնելու, որ  թեստավորման ծախսերը կկատարի պետությունը․ «Թող ոչ մեկ չբերի արգումենտ, որ դրա հնարավորությունը չկա»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ