08 10 2021

Մեր իրավապահ համակարգը բռնող բրիգադ է դարձել Նիկոլի ձեռքին. Աննա Մկրտչյան



«Այո, այս անգամվա հարցուպատասխանը  որևէ բանով տարբերվող չեղավ , նույն Նիկոլ Փաշինյանը՝  նույն անբովանդակ ․ մարդն ընդամենը մոտենում էր ամբիոնին, որ հեթական անգամ ասեր, թե ինչու է Շուշին «դժբախտ ու դժգույն» անվանել., որ լավ է համարում, որ իր պատգամավորներն այլևս Շուշի չեն ասում այլ՝ «Շուշա», որ լավ է արել  խաբել է, երբ ասում էր, որ 30 տարի Շուշիում որևէ բնակարան չի կառուցվել, այսինքն էս մարդը ևս մեկ անգամ փորձում էր առաջ տանել  էն հակահայկական օրակարգը , որը վաղը  միջազգային հարթակներում կարող է օգտագործվել  Հայաստանի դեմ»,- նշեց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝  ներկայացնելով ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պատասխանների տրամաբանությունը:

Պատգամավորը պնդեց, որ բազմիցս համոզվել  են, թե իրավապահ համակարգն ինչքան նիկոլահպատակ է և բազմիցս ենթարկվել է Նիկոլի հրահանգին և նույնիսկ մոռացել են օբյեկտիվ քննություն հասկացությունը:

«Խայտառակություն է, որ գործադիրի ղեկավարը ԱԺ ամբիոնից ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին ուղղակիորեն հրամայում է կալանավորումներ և ձերբակալություններ իրականացնել  բոլորի՝ բժիշկների, պատվաստվողների ու չպատվաստվողների, պատգամավորների նկատմամբ․  ելքը միակ այն է, որ Նիկոլը պետք է թողնի ու հեռանա․  ուտոպիայի ժանրից է մտածելը, թե Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր է պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-նշեց պատգամավորը

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ