05 10 2021

Առաջիկա տարիների համար ավանդական էներգետիկան այլընտրանք չունի․ Արա Նռանյան



ԱԺ  ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:

Թեկնածուն ելույթով հայտարարեց, որ հանձնաժողովի պատասխանատվության տիրույթում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները։ Դրանք երկրի տնտեսության այն հատվածներն են, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, տնտեսվարողների ու պետության շահերին, ունեն կարևորագույն սոցիալ-տնտեսական նշանակություն, ինչպես նաև հսկայական ազդեցություն երկրի անվտանգության մակարդակի վրա։  Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ Նռանյանը նշեց, որ, թեև երկարացնում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը, սակայն պետք է գիտակցենք, որ դա հավերժ չի կարող շարունակվել, և առաջիկայում կանգնելու ենք նոր խնդիրների լուծման անհրաժեշտության առջև։

 «Մեծ է հավանականութունը, որ որոշ  ներդրումների պարագայում կարող ենք մեկ անգամ ևս շարունակել երկարացնել ատոմակայանի շահագործումը, սակայն հենց այսօր պետք է մտածենք նոր հզորությունների մասին։ Ատոմակայանը պարտադրում է մեր էլեկտրաէներգիայի մինչև 40 տոկոսը ու որքան էլ մենք փորձենք զարգացնել այլընտրանքային էներգետիկան կամ իրականացնենք էներգախնայող միջոցառումներ, պետք է լինենք իրատես. առաջիկա տարիների համար ավանդական էներգետիկան այլընտրանք չունի», - ասաց նա։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ