10 01 2020

Աշխատանքի հնարավորություն՝ ԱԱԾ-ում

Աշխատանքի հնարավորություն՝ ԱԱԾ-ում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում իրականացվում է հաստիքների համալրման գործընթաց: Այս մասին հումվարի 10-ին ԱԱԾ-ն տարածել է հայտարարություն։

Համալրման նպատակով պահանջվում են հետևյալ ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետներ՝

Էներգետիկա և միջուկային անվտանգություն,

• Գյուղատնտեսություն եւ սննդի անվտանգություն,

• Պետական գնումներ,

• Առողջապահություն, սոցիալական ապահովություն, բնապահպանություն, քաղաքաշինություն և տարածքային կառավարում,

• Ֆինանսա-տնտեսական, հաշվապահական հաշվառում և աուդիտ,

• Հարկային և մաքսային,

• Տնտեսական անվտանգություն:

Օպերատիվ աշխատակիցների համար նախատեսված հաստիքները համալրելու համար կարող է դիմել՝ մինչև 30 տարեկան այն ՀՀ քաղաքացին, ով՝

1. Ունի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան:

2. Անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել սահմանված քննություններ, ինչպես նաև` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և «Զինվորական ծառայության ևզինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց:

3. Տիրապետում է հայերենին:

4. Ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, բարոյական հատկանիշներով համապատասխանում է ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:

Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:

ՀՀ ԱԱԾ-ում աշխատանքի չի կարող ընդունվել այն քաղաքացին, ով՝

1. Դատական կարգով ճանաչվել է անմեղսունակ:

2. Դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

3. Դատապարտվել է հանցագործություն կատարելու համար:

4. Չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ