«Միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ , որ Վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար »,- նշեց ԱԺ «Հայստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը :
«Ավելին ասեմ , Վարչատարածքային բաժանման մասին նույնիսկ այսօր գործող օրենքով ձևակերպված է, որ Գորիս համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում . նկարագիր՝ պետական սահմանին ՝ ԼՂՀ. Ինչու՞ այս ամբիոնից դուք չեք բարձրաձայնում, որ ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և դա ԼՂՀ-ի հետ սահմանն է, եթե էդ օրենքն եք վկայակոչում, այս նորմը վկայակոչեք, ինչի՞ եք ուզում անպայման մի բան նախկինների վրա բարդել , չի եղել էդպիսի բան . և երկրորդը , եթե դուք իսկապես կարծում եք, որ դա կարող է հիմք հանդիսանա , դա հստակ պետական դավաճանույթուն պարունակող գործողություն է , եթե որևէ պատգամավոր այդ տրամաբանությամբ նման փոփոխությունն արել , դա, այո՛ առերևույթ դավաճանություն է »,-նշեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը