Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը համատեղ շնորհվել է Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին՝ ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար: Այս մասին հայտնում է CNN-ը։
ԱՄՆ-ում բնակվող երկու գիտնականներն արժանացել են մրցանակին այն մեխանիկան նկարագրելու համար, թե ինչպես են մարդիկ ընկալում ջերմաստիճանը և ճնշումը՝ նյարդային ազդակների միջոցով:
Ջուլիուսը Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր է: Պատապուտյանը մոլեկուլային կենսաբան և նյարդաբան է Կալիֆորնիայի «Scripps Research»-ում։
Պրոֆեսոր Պատապուտյանը ծնվել է 1967թ-ին Բեյրութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը