«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ը գրասենյակ է բացում Արցախում...
Շատերդ, վստահ եմ, ծանոթ եք այս կազմակերպությանը.
ինքս էլ ժամանակին շատ եմ անդրադարձել սրանց գործունեությանը Հայաստանում։ Սա Հայաստանում գործող ամենաակտիվ և ամենահայտնի կազմակերպություններից է, որն ուղիղ ֆինանսավորում է ստանում հայտնի «Սորոս»-ի հիմնադրամից։
Հիմա նոր գրասենյակ են բացում՝ արդեն Արցախում։
Հարց է առաջանում.
Ինչի՞ համար, ի՞նչ նպատակ է հետապնդում Սորոսը հիմա Արցախում ներդնում անելով։ Ի՞նչ է, գուցե նեղվե՞լ են, որ ամբողջ Արցախը չի անցել թուրքական կողմին, և հիմա նոր թափ են հավաքում, նոր գումարներ են ներդնում որպեսզի ամբողջ Արցախը թրքացնեն։
Հ.Գ. Այս ամենի ամբողջ զավեշտը կայանում է նրանում, որ էս ապուշները մեր թիմի արցախցի անդամներից մեկին առաջարկել են որպեսզի աշխատի իրենց գրասենյակում
Դե պատկերացրեք, իմ գաղափարակից ընկերոջ, այն էլ արցախցի ընկերոջ, այն էլ իսկական հայուհու պատասխանը ինչպիսին է եղել
Հ.Հ.Գ. Հավելեմ, որ այս փուլում նրանք հայտարարում են, որ ընդամենը քաղհասարակության կարողությունների զարգացման ծրագիր են իրականացնում Արցախում, և այն իրականացվելու է Քաղաքացիական հաբ/Civik Hub ՀԿ-ի կողմից։
Նշեմ, որ վերջինս կրկին «Սորոս»-ի կողմից ֆինանսավորվող ՀԿ է և Արցախում ակտիվ գործունեություն է ծավալել հիմնականում 2020 թվականին կայացած նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը