ՀՀ առողջապահության նախարարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում՝ հանդիպում խնդրելու առողջապահության նախարարի հետ: Հարցադրումները կապված են պարտադիր պատվաստման, ամսական 2 անգամ վճարովի ՊՇՌ թեստավորման և դրա հետևանքով մարդկանց ապօրինի և անհիմն աշխատանքից ազատելու հետ։ Քաղաքացիները պնդեցին, որ այսօր՝ նախարարի հրամանի ուժի մեջ մտնելուց առաջ, որոշ ընկերություններ նաև բիզնես նպատակներով, ՊՇՌ թեստավորման արժեքը նվազեցրել են։
«Մեր բողոքի ակցիան կապված է մի շարք ապօրինությունների հետ, որոնք տիրում են նախարարության շենքում, որոնցից մեկը մարդկանց պարտադրանքի ենթարկելն է՝ պատվաստվել, կամ թեստավորվել, որն աբսուրդ է»,-նշեց ակցիայի նախաձեռնողներից Էմիլ Մարկոսյանը.
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը