23 12 2021

Արդեն մոտ 500 քաղաքացի ստացել է երրորդ դեղաչափը. Անահիտ Ավանեսյան



Այս պահին ունենք բավական լավ համաճարակային իրավիճակ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վերարտադրողականության ցուցանիշը 0,56 տոկոս է, ինչը նշանակում է, որ այս բարենպաստ իրավիճակը պահպանվելու է: Եթե տոնական օրերին էլ պահպանենք հակահամաճարակային կանոնները, ապա վիճակը կկարողանանք կայուն պահպանել»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում դեռ օմիկրոն շտամը հայտնաբերված չէ «Մենք Հայաստան նոր ժամանած քաղաքացիներից վերցված նմուշներից անում ենք սեկվենավորում: Երբ կունենանք դրական դեպ, անպայման կհանրայնացնենք: Կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ պատվաստումները բավական բարձր շեմ են ապահովում նաեւ օմիկրոն շտամի հանդեպ, ինչն ուրախալի է»,-ասաց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ