22 09 2021

Մոսկվայում բացվել է Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը

Մոսկվայում բացվել է Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը

Մոսկվայում Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել "երկու ժողովուրդների Մարշալ" Բաղրամյանի քանդակագործական կոմպոզիցիայի բացման արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բացման արարողությանը մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։«Այս օրվա խորհուրդն այն է, որ մենք այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, և Մոսկվայում՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, բացում ենք մեծ մարշալ, հաղթանակի մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի հուշարձանը», - ասել է դեսպանը։

Տողանյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ընդհանուր հաղթանակների, ընդհանուր ձեռքբերումների հարաբերություններ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ