20 09 2021

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հաղթում է Պետդումայի ընտրություններում

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հաղթում է Պետդումայի ընտրություններում

Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պահպանում է առաջատարի դիրքը Պետդումայի ընտրություններում՝ հավաքելով ըտրողների ձայների 49,82 տոկոսը, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ այս պահին մշակվել է արձանագրությունների 99 տոկոսը: Երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցությունը՝ 19,00 տոկոսով, երրորդում՝ Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն՝ 7,49 տոկոսով: Նրանց հետևում են «Սպրավեդլիվայա Ռոսիա» և » Նոր մարդիկ» կուսակցությունները: Ընդհանուր առմամաբ՝ ՌԴ Պետդումա է անցել 5 կուսակցություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ