29 09 2020

ՌԴ Պետդուման կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակի հարցով հայտարարության նախագիծ

ՌԴ Պետդուման կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակի հարցով հայտարարության նախագիծ

ՌԴ Պետդուման կքննարկի ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը, որում կոչ է արվում դադարեցնել ռազմական բախումները և առաջարկվում է խաղաղ կարգավորման նպատակով միջնորդական օգնություն տրամադրել: Այս մասին գրում է ТАСС-ը:

Ըստ հայտարարության նախագծի, որը հեղինակել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովը, ստորին պալատի պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման հետ, ինչը մեծաթիվ մարդկային զոհերի է հանգեցրել, և վճռականորեն դատապարտում են կողմերի ուժի կիրառումը»: 

Պետդուման պատրաստվում է հայտարարել «կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության, տարածաշրջանում առճակատման սրացում թույլ չտալու և իրավիճակի խաղաղ կարգավորմանը այլընտրանքի բացակայության մասին»

«Պատգամավորները կոչ են անում կողմերին անհապաղ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»,- նշվում է հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ