06 11 2020

Պուտինը ստորագրեց նոր օրենքը․ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում կառավարությունում

Պուտինը ստորագրեց նոր օրենքը․ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում կառավարությունում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ կառավարության մասին օրենքը, որն այսօր ուժի մեջ է մտնում: Այս մասին հայտնում է НТВ-ի Telegram ալիքը:

 Օրենքով սահմանվում են հետևյալ փոփոխությունները՝

          Վարչապետին այսուհետ նախագահը կարող է նշանակել միայն  Պետդումայի կողմից նրա թեկնածության հաստատումից հետո: Եթե Պետդուման 3 անգամ մերժում է տվյալ թեկնածությունը, ապա նախագահը իրավունք է ստանում ինքնություն նշանակում կատարել:

          Ուժային բլոկի նախարարներին և ԱԳՆ ղեկավարին նախագահը կարող է նշանակել Դաշնային խորհրդի հետ քննարկումներից հետո, մյուս նախարարներին հաստատում է Պետդուման՝ նախագահի առաջարկի հիման վրա:

          Փոխվարչապետերի և նախարարների թեկնածութունները ևս Պետդուման կարող է մերժել 3 անգամ, որից հետո նախագահը ինքնություն է նշանակում կատարում:

          Նախագահը, ինչպես նախկինում, ինքը կորոշի նախարարների կաբինետի կառուցվածքը, այդ թվում, թե ով է ենթարկվելու իրեն, ով՝ վարչապետին:

          Նախարարներին թույլատրվում է զբաղեցնել դաշնային, շրջանային և տեղական պաշտոններ, սակայն  նրանք չեն կարող լինել խորհրդարանականներ:

          Վարչապետի հրաժարականը այլևս չի ենթադրի կաբինետի հրաժարական. նախագահը կարող է փոխել վարչապետին՝ պահպանելով կառավարության կազմը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ