17 09 2021

ՊՆ-ն 59 միլիոն դրամի չափով մեկ անձից գնում է կատարել. 168.am

ՊՆ-ն 59 միլիոն դրամի չափով մեկ անձից գնում է կատարել. 168.am

Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ մեկ անձից գնում է կատարել,  այս անգամ՝ 59.091,0 հազար դրամի։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

Ըստ Կառավարության որոշման՝ 2020 թվականին մարտական գործողությունների ընթացքում հոգեբանական տրավմաներ կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող 19.697 զինծառայողների հոգեբանական առողջությունը վերականգնելու ժամանակ առանց պայմանագրի կնքման «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն» պետական հիմնարկում մատուցվել են սննդի մատակարարման  ծառայություններ։

Հիմա Կառավարությունը թույլատրել է Պաշտպանության նախարարությանը նույն ընկերության հետ կնքել 59 միլիոն դրամի պայմանագիր՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, այսինքն՝ «արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել»։

ՊՆ-ն մեկ շաբաթ առաջ էլ մեկ անձից մեկ այլ, այս անգամ՝  մի քանի հարյուր միլիոն դրամի գնում էր իրականացրել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ