Արդեն 1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գործող «Նոյան» պահածոների գործարանի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ պայքարում են գործարանում առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Դեռևս անհայտ հանգամանքներում գործարանի մի հատվածում հրդեհ է բռնկվել և ծուխն ու կրակն անգամ տեսանելի է մի քանի կիլոմետրից: Հրշեջները գործարանի աշխատակիցների հետ, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են կանխել կրակի տարածումը ու հիմա պայքարում են կրակը մարելու համար: Հրդեհի պատճառը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը