09 09 2021

Եթե բանը հասնի ճանապարհ փակելուն, ձևը գիտենք, ինքներս էլ ժամանակին ցավոք մասնակցել ենք․ տեղահանված քաշաթաղցի



Մի շաբաթ առաջ երբ մենք հավաքվել էինք, մենք ներկայացրել էինք կառավարությանը նամակ, որտեղ գրել էինք մեր պահանջները՝ հստակ կետերով Քաշաթաղի վերաբերյալ։ Այսօր պետք է ստանայինք պատասխանը, բայց չենք ստացել։ Համացանցում հայտնվել է քաշաթաղցիների վերաբերյալ որոշման նախագիծը, որն ավելի է բորոբոքել մեր կրքերը։ Կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց տեղահանված քաշաթաղցիներից։

«Ըստ նախագծի, Քաշաթաղում ապրել է ընդամենը 936 ընտանիք, դա ամենաաբսուրդն է։ Այդ ընտանիքները ստացել են վերաբնակչի գրքույկ, որի մասին այդ նախագծից ենք իմացել, պարզվում է նրանք են օգտվելու այդ բնակարանային ծրագրից»,- բորբոքված ասաց քաշաթաղցին, հավելելով որ իրենք պայքարելու են ընդհուպ ճանապարհ կփակեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ