09 09 2021

Կառավարությունից ոչ մի օգնություն չենք ստանում, շան նման գցել են դրսերը․ տեղահանված քաշաթաղցի



Տեղահանված քաշաթաղցիները հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց։ Նրանք բողոքում են, որ իրենց խոստացված օժանդակությունը կառավարության կողմից չեն ստանում։

«Երեխային հատկացվող 250 հազար դրամը չեմ ստացել։ Ասում են տան վարձերը կհատուցեն, մինչև այսօր գումար չեն տվել, անորոշ վիճակով ապրում ենք։ Տնից տուն ենք տեղափոխվում։ 24 տարի բնակվել եմ Բերձորում, այնտեղ ծնվել են իմ երեխաները, էսօրվա դրությամբ թափառական  կյանքով ենք ապրում»,- ասաց քաշաթաղցին։

Նա նշում է, որ ապրելը դժվար է, քանի որ տան վարձերը թանկացել են․ «Ոչ մի օգնություն չեն տալիս «աբսալյուտնը», շան նման քցել են դրսերը։ Բոլոր տեղերը դիմել եմ, հարյուր հատ համար են տալիս, ոչ մեկ էդ համարներին չի պատասխանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ