09 09 2021

Բռնեցին, դիմում գրել տվեցին ու փափուկ բարձ դրին մեր գլխի տակ․ տեղահանված քաշաթաղցի



Մեր ընտանիքի հինգ հոգի մասնակցել է Արցախյան երկու պատերազմներին, ամբողջ կյանքներս դրեցինք ստեղծեցինք նորմալ կյանք, այսօրվա դրությամբ մնացել ենք առնաց տանիքի։ Այս մասին կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց տեղահանված քաշաթաղցիներից։

«1997 թվականից ապրում ենք Բերձորում։ Արդեն պատրաստի քաղաք էինք սարքել, թողել եկել ենք։ Բռնեցին դիմում գրել տվեցին ու  փափուկ բարձր դրեցին մեր գլխին, հիմա նստած սպասւում ենք, թե երբ մեր տների հարցը կլուծեն։ Գոնե  ժամանակ ասեն, մարդիկ առանց աշխատանք են, տան վարձ են տալիս, վարձերն էլ թանկացրել են։ Թող գոնե տունը տան»,- ասաց քաշաթաղցին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ