07 09 2021

Հայաստանում զբոսաշրջիկների թիվը նվազել է 22 տոկոսով

Հայաստանում զբոսաշրջիկների թիվը նվազել է 22 տոկոսով

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար նվազել է ավելի քան 22 տոկոսով։  Այս մասին նշված է  ԱՎԿ-ի  կողմից ներկայացված՝  2021-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկությունում։

Զբոսաշրջիկ համարվել-չհամարվելու համար հիմք է ընդունվել Զբոսաշրջային համաշխարհային կազակերպության մեթոդաբանությունը։ Ըստ ԱՎԿ-ի՝ եթե 2020-ի հունվար-հունիսին Հայաստան էր ժամանել 307 590 մարդ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 239 263 մարդ։ 

Հայաստանից որպես զբոսաշրջիկ մեկնող անձանց թիվն էլ  նվազել է 58 տոկոսով. եթե 2020-ի առաջին կիսամյակում Հայաստանից մեկնել էր 274 435 անձ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 115 546։ 

Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը բնակվում է իր հարազատի տանը կամ վարձով տրվող բնակարանում։ Զբոսաշրջային նպատակներով Հայաստան եկել են հիմնականում ԱՊՀ երկրներից, Վրաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ