Նախօրեին Ուջան գյուղի խաղողագործները փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը: Նրանք բողոքում էին, որ խաղող մթերողները հրաժարվում են պարնաքը վերցնել, իրենք կանգնած են փաստի առաջ:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, երբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ տարեսկզբին հայտարարում էր, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ Հայաստանում չեն լինի, գյուղացիներն էլ ճանապարհ չեն փակի։ Ի դեպ, նույն միտքը նա կրկնեց օրեր առաջ կառավարության նիստի ժամանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը