11 09 2022

Քերոբյանը խաղողագործներին ասել է այգիները ծախեք, եկեք Երևանում 300 հազարով աշխատեք․ 168․am



Արարատի մարզում մոտ առաջիկա օրերին կմեկնարկի խաղողի մթերումը, սակայն գյուղացիները պայմանագիր չունեն մթերողների հետ։ Սա աննախադեպ է։

168.am-ը մեկնել է Արարատի մարզի Լուսառատ գյուղ, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։

«Էկոնոմիկայի նախարարը եկել էր այստեղ, բայց ընդհանրապես ոչ մի հուսալի բան չասաց, ոչինչ։ Ասաց՝ գնացեք Երևան, 300.000 դրամով աշխատատեղ կա, աշխատեք, հողերն էլ ծախեք էդ հարուստներին, որ էդ հարուստներն էլ տենց, էլի․․․

Նախարարը, որ եկել էր, գիտե՞ք՝ ոնց որ ինչ լիներ։ Ոնց որ Շահ Աբաս արքան, որ դերվիշի շորերով գնում է ժողովրդի մեջ մտնում՝ կարծիք իմանալու․ հիմա մեր ղեկավարը չի եկել, իր վեզիրներին է ուղարկել, որ կարծիքն իմանա՝ ժողովուրդն ի՞նչ, ո՞նց»,- ասել է խաղողագործներից մեկը։

Լուսառատի բնակիչ Աշոտ Կոշկարյանը, որ կրկին աջակցել է գործող իշխանություններին, պատմել է, թե ինչպես ինչպես էր քարոզարշավի ժամանակ կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքին, հավատացել՝ «Ապագա կա»-ին՝ խոստում-կարգախոսին, բայց այսօր իրենց խնդիրների հետ միայնակ են մնացել․ «Մենք ֆորմեքը հագանք՝ մուրճը վրեն նկարած, 30 հոգի գնացինք Նիկոլի կողքը կանգնանք, էսօր դա մեր գլխին եկավ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ