«Խի՞ ես ինձ նեղություն տալիս, ախպեր ջան։ Բա մենք հելանք, ոտի կանգնանք, որ մենք լավ ապրենք․ ջրից հանիք մեզ, որ ջրհորը գցե՞ք»- Արարատի մարզում բողոքի ակցիայի ժամանակ ասաց Շահումյան գյուղի բնակիչներիցմեկը։ Գյուղացիները բողոքում էին խաղողի մթերման գնի դեմ։ Այն իջել է մինչև 110 դրամ։ Մարդիկ պնդում են, որ չեն կարող այդ գումարով բոլորը ծախսերն անել, վարկ փակել ու եկամուտ ստանալ։
«Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, 170 դրամա ա եղել, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը։ Ժողովուրդն ավելի շատ արաղ ա խմում հիմա, բա գինը խի՞ ա իջնում»,- դժգոհում էր խաղողագործը։
Մանրամասն՝ տեսանյությում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը