Նկատում ենք կորոնավիրուսի հիվանդության երիտասարդացում, ծանրի դեպքերի ավելացում, հիվանդությունը ավելի արագ է ծանր ընթացք ստանում, վերակենդանացման բաժանմունքները շատ ավելի զբաղված են, քաղաքացիներն ավելի երկար են զբաղեցնում մահճակալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ հրապարակված թվերով չի արտահայոտւմ դրանց հետևում կանգնած մարդկային ճակատագրերը, ուստի զգոնության, պատասխանատվության զգացողության կոչ է ուղղում քաղաքացիներին։
Դիտարկմանը այդ դեպքում ինչո՞ւ չի համապատասխան հսկողություն չի իրականացվում տրանսպորտում, սուպերմարկետներում։
Նախարարը հաստատեց, որ լավ չեն հետևում հսկողությանը, սակայն դրա մեղավորությունը ԱՆ-ինը չէ, այլ համապատասխան վերահսկողական աշխատանքներ իրականացնողներինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը