Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Հոկտեմբերի 26-ին հանրապետության տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները քաղաքացիներին դիմակ են բաժանում՝ հորդորելով հանրային փակ տարածքներում և երթուղային տրանսպորտում պարտադիր դիմակ կրել։ Հայտնում են ոստիկանությունից։
Նաև հիշեցնում են՝ դիմակը պետք է կրել այնպես, որ փակի քիթն ու բերանը։ Ոստիկանության ծառայողները նաև շրջայցեր են կատարում հանրային փակ տարածքներ։ Այն անձինք, որոնք չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները, տուգանվում են։ Դիմակ կրելը ինքնանպատակ չէ։ Պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ կյանքեր են փրկվում։ Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը