02 09 2021

Հայաստանում Կովիդով վարակված երիտասարդը մահացել է․ նախարար

Հայաստանում Կովիդով վարակված երիտասարդը մահացել է․ նախարար

Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել է դրական. Այսինքն 10 տոկոսի շեմը հատում ենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիտում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ցավոք սրտի երեկ գրանցվել է 19 մահ: Ցավոք սրտի Դելտա շտամը աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով: Բացի դրանից հիվանդության ընթացքն ավելի ծանր է: Նաեւ նկտում ենք հիվանդության երիտասարդացում: Նախորդ շաբաթ ես հրապարակել էի, որ ունենք 20-28 տարեկան երիտասարդներ: Ցավով պետք է ասեմ, որ նրանցից մեկը մահացել է: Այսօր էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, նոր այս պահն ունենք ծավալված մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված են. «Ծանր վիճակում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր՝ 126 քաղաքացի: Արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի: Հոսպիտալացման որեւէ հերթ չունենք: Հընթացս ծավալում ենք նոր մահճակալներ: Սա շատ մեծ լարվածություն է ստեղծում համակարգում»:

Անդրադառնալով պատվաստումներին, Անահիտ Ավանեսյանն ասաց. «Այս պահին ունենք իրականացրած 293 955 պատվաստում: Օրկան պատվաստումների շեմը անցնում է 6 հազարից: Նկատում ենք քաղաքացիների հոսք: Հարցումներով քաղաքացիների 40 տոկոսից ավելին պատրաստ է պատվաստվելու»,-ընդգծեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ