27 01 2022

Կամ շոու, կամ կովիդ. «Հրապարակ»

Կամ շոու, կամ կովիդ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հերթական վարակվածության փաստը, որակելով այն կասկածելի: Եթե Փաշինյանը վարակը տանում է առանց ախտանիշների, ինչպես հաղորդեցին վարչապետի գրասենյակից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել, եւ թեստավորվեց: Մի՞թե առանց որեւէ պատճառի Փաշինյանը թեստավորվում է եւ դիմում բժիշկների։

Վարկածներից մեկի համաձայն, Փաշինյանը կա՛մ խուսափում է արտերկրյա  պաշտոնական՝ իր համար անցանկալի միջոցառմանը մասնակցելուց, կա՛մ, մյուս՝ առավել հավանական վարկածով, պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է: Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում է նախատեսված, որին մասնակցելու են նաեւ պատերազմից վերադարձածները:

Ասում են՝ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի մասնակցել այդ միջոցառմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ