Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Արթուր Խաչատրյանի թեկնածությունը: Այս մասին օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին դրա ղեկավարի տեղակալի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի անդամներից մեկը, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա հանձնաժողովի անդամներին ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը:
Կարճ քննարկումից հետո Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը