Մեկ ժամից ավելի է` ադրբեջանցիները փակել են Շուռնուխով անցնող և դեպի Կապան տանող ճանապարհը։ Այս մասին հայտնում է 168.am-ը:
«Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներից պահանջում են այլ ճանապարհ գտնել երթևեկության համար։ Մեզ ասացին` այս պահին ռուսները բանակցում են ճանապարհը բացելու համար»,- նշում է աղբյուրը։
168.am-ի հետ զրույցում Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով այս տեղեկություններին, հայտնել է, որ գյուղի գյուղի հատվածում իրավիճակը նորմալ է:
«Մենք էլ ենք լսել, որ Կարմրաքարի հատվածում ինչ-որ խնդիրներ են եղել, բայց դեռ հստակ տեղեկացված չեմ: Մենք գյուղում ենք, տղաներով արթուն ենք՝ հասկանանք՝ ինչ է կատարվում»,- հայտնել է Արշակյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը