Շուռնուխի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջը շնորհավորական ուղերձ է հրապարակել․
«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտների Վերջին զանգը:
Ձեզ մաղթում եմ խաղաղություն:
Խաղաղության հետ միասին ուժեղ Հայկական Պետություն:
Այսօրվանից սկսե´ք մտածել մեր Հայաստանն ավելի ամուր դարձնելու մասին, քանի որ հենց դուք եք նրա ապագան:
Իսկ Շուռնուխի միջնակարգ դպրոցի այս տարվա շրջանավարտը Մոնիկա Ստեփանյանն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը