Տիգրան Աբրահամյանը գրում է․
Պատերազմի ողբերգական արդյունքով և դրան հետևած խայտառակ գործընթացի արդյունքում Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում։
Բացի սահմանային հատվածում նախատեսված ամրաշինական աշխատանքներից և կանոնավոր կերպով մարտական հերթապահության իրականացումից, անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել։
Եթե կան դրա համար նախատեսված վայրեր, ապա դրանք պետք է կարգի բերել, կահավորել/լրակահավորել, եթե չկան կամ տարրական նորմերին չեն համապատասխանում, ապա արագ պետք է զրոյից կառուցել։
Ադրբեջանն աստիճանաբար կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր՝ փորձելով մեծացնել ճնշումը։ Սա ենթադրում է, որ իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը