10 08 2021

ՔՊ-ական մարզպետների ԽԾԲ-ն. Հայկ Ղալումյան․ Lurer.com

ՔՊ-ական մարզպետների ԽԾԲ-ն. Հայկ Ղալումյան․  Lurer.com

Lurer.com-ը գրում է․

 Շարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ՔՊ-ական մարզպետների խնամի-ծանոթ-բարեկամներին, ովքեր նույնպես բարձր պետական պաշտոններ են զբաղեցնում:

Այսօր կանդրադառնանք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին: Նա Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում պատգամավոր է աշխատում` «Իմ քայլը» խմբակցությունից։

Հայկ Ղալումյանը նաև անում էր ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն նշանակվի իր ընկերը՝ շարքային դասախոս Հայկ Քամալյանը:

«Ռաշն Վոյաժ» ՍՊԸ տնօրեն Վահագն Ղալումյանը, որը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, Հայկ Ղալումյանի հեռավոր բարեկամն է:

Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Տավուշի մարզում, կարծես թե, ձևավորվել է անտառատնտեսության մաֆիա: Ինչպես հայտնի է` Նիկոլ Փաշինյանի կնքահայր Հայկ Ղալումյանի միջնորդությամբ Իջևանի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել իր ընկեր Մհեր Ղալթաղչյանը։ Երկու տարի առաջ Իջևանում տեղի ունեցան անօրինական ծառահատումների դեմ պայքարի իմիտացիա և ոստիկանական ռեպրեսիաներ։ Սակայն ինչ ունենք այսօր, տավուշեցիները վկայում են, որ իջևանյան դեպքերից հետո անտառապետ Մհեր Ղալթաղչյանը և Հայկ Ղալումյանը իրենց ձեռքն են վերցրել փայտի բիզնեսը և անտառից կարողանում են օգտվել միայն իրենց ծանոթ և վստահելի մարդիկ։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ