Ես հաճախ լինում եմ գյուղական համայնքներում և խոսում եմ գյուղատնտեսների հետ: Կերի խնդիր կա, բայց ես չեմ կիսում ձեր կարծիքը, որ մենք հիմա մեծ մասշտաբի խնդիր ունենք: Կառվարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Դեռևս արոտները գործում են, և կենդանիները արոտավայրերում են: Այն պահին, երբ դա արդեն հնարավոր չլինի անել, մենք պատրաստ կունենանք: Եվ մենք հիմա նախապատրաստում ենք ծրագիր, որը կօգնի խուսափել այդ խնդրից: Անասնակերին վերաբերող ծրագիր է, որի արդյունքում մենք ոչ միայն փորձելու ենք լուծել անասնակերի խնդիրը, այլ նաև ուղղել մարդկանց ավելի ճիշտ կերակրելու կենդանիներին»:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը