Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Փաշինյանը օգտագործում է ամբոխավարության ամբողջ զինանոցը։ Ավելին, նա համոզված է,որ մուրճով պատժելու Փաշինյանի պարանոյիկ այդ դրսևորումները դուր են գալիս ամբոխին։
«Զարմանում եմ, որ քրեականացնում են միայն անձի հանդեպ վիրավորանքը , առաջարկում եմ ընդհանրապես հայհոյանքի օգտագործումը դիտարկել հանցագործություն՝ հայկական ինքնության և հայոց լեզվի դեմ։ Հայհոյանքի օգտագործումը հայ ինքության հանդեպ հանցագործություն է։ Հայերենը դարձնում են զուտ կենցաղային շփման լեզու, առաջադեմ գիտության զարգացման համար հայերենը պետք չէ այս իշխանությանը»,-նշում է Լարիսա Ալավերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը