02 08 2021

Երկու հայ ռազմագերիներ դատապարտվել են 20 տարվա ազատազրկման

Երկու հայ ռազմագերիներ դատապարտվել են 20 տարվա ազատազրկման

Բաքվի շրջանային դատարանն այսօր հայ ռազմագերիներ  Լյուդվիկ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ 

Ադրբեջանը նրանց մեղադրում է «ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների մեջ»:

Դատավճռի համաձայն`ապօրինաբար դատապարտված հայ ռազմագերիները ազատազրկման առաջին 10 տարիները կանցկացնեն բերդում, իսկ մնացած ժամկետը` խիստ ռեժիմի գաղութում:

ՀՀ քաղաքացի, 1969 թ. ծնված Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Ֆիզուլիի շրջանում։ 1967 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ալյոշա Խոսրովյանը ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ