28 07 2021

Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է. Վարուժան Գեղամյան

Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով այսօր Գեղարքունիքում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակմանը,գրում է.

«Ստեղծված իրավիճակում կարիք կա մեկ անգամ հիշեցնել միայն մեկ պարզ ճշմարտություն. ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն նախատեսված չէ:

Տեղի ունեցող ցանկացած գործողություն պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և չզարմանալ, որ դիմադրություն չհանդիպելու դեպքում թուրք-ադրբեջանական բանակը շարունակելու է առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքը: Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է` ազգի օգնությամբ: Որևէ մեկը առանց մեր ջանքերի մեզ չի օգնելու, առավել ևս երբ տեսնի, որ մենք ինքներս պայքարելու կամք ու ցանկություն չունենք:

Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանի դե ֆակտո իշխանությունը այս ամենը ոչ միայն չի հասկանում, այլև չի ընդունում սեփական քայլերի հակապետականությունը:

Այսքանը: Որևէ այլ նոր բան չկա: Մնացածը դեկորատիվ է, որն արժենում է մարդկային կյանքեր:
Ամրություն մեր զինվորներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ