24 07 2021

Ծանոթացեք, թե Նախիջևանում՝ ՀՀ սահմանից ընդամենը 370 մետր հեռու ինչ է արել Ադրբեջանը․ Հոխիկյան



Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը հերթական տեսագրությունն է հրապարակել, որում մանրամասնում է,  թե Նախիջևանում՝ ՀՀ սահմանից ընդամենը 370 մետր հեռու ինչ է արել Ադրբեջանը։

«Նախիջանի սահմանին կառուցված ճանապարհի ու հնարավոր անցակետի մասին օրերս ինձ տեղեկացրեց մեր հայրենակիցներից մեկը։ Սկսեցի ուսումնասիրել, ու պարզվեց, որ այդ չարաբաստիկ 2019-ի ընթացքում գործարքների ու պայմանավորվածությունների շարքում մեծ նշանակություն են ունեցել նաև շինարարական աշխատանքները՝ միաժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերում»։

Ըստ Նաիրի Հոխիկյանի շատ քաղաքական գործիչներ ասում են, որ հայկական կողմը  ադրբեջանական կողմի հետ քննարկում է՝  Բջնակ, Անգեղակոթ , Սիսիան, Իշխանասար ճանապարհատվածը համատեղ օգտագործելու հարցը։ Ուստի հարցադրելով՝ մեդիափորձագետը նշում է, թե ինչու է Ադրբեջանը Սիսիանի կողքին  նորոգում  ճանապարհը՝  պատերազմից ուղիղ մեկ տարի առաջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ