Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լոռու մարզում հեղեղումների հետ կապված կարևոր տեղեկություններ ինձ փոխանցեցին, որոնք կարող են նաև մի շարք հարցերի պատասխաններ տալ կամ նոր հարցեր առաջացնել։
Այսպես։ 2024թ․ ապրիլի 19-ին Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել հնարավոր հեղեղումների մասին՝ նշելով, որ Ձորագետի վրա կառուցված ջրամբարից մինչև օգոստոս ամիս կարող են լինել ջրի բացթողումներ: Ըստ Լոռու մարզպետարանի հայտարարության՝ դա կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ: Հայտարարության հղումն այստեղ է։ Ֆիքսենք, որ մայիսի 29-ի դրությամբ այն կա կայքում, իսկ եթե հանկարծ այդ լուրն անհետանա մարզպետարանի կայքից, ապա կա սքրինշոթը, որը պատկերված է ներքևի նկարում։
Տեղեկություններ են հասնում, որ ջրի բացթողում է եղել նաև Մեծավանի ջրամբարից, ինչն էլ իր հետ բերել է Տաշիր և Ձորագետ գետերի վարարման։ Բայց այդ մասին քիչ ավելի ուշ կխոսենք։
Հիմա շեշտը դնենք Լոռու մարզպետարանի այս հայտարարության վրա և հասկանանք, թե Ձորագետի ջրամբարից ջրի բացթողումն ինչքանո՞վ է ազդել Դեբեդի վարարումների վրա։
Բացահայտումները կարող են իշխանության համար թանկ նստել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը