31 08 2024

Հայաստանը պատրաստ է հաղորդակցություն տրամադրել Նախիջևանի և բուն Ադրբեջանի միջև. Նիկոլ Փաշինյան



Եթե Երեւանը մտադրություն ունենա հրաժարվել Նոյեմբերի 9-ի հայտարարության փաստաթղթից Երեւանը այդ մասին կհայտարարի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, Նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է նայել ամբողջականության մեջ եւ օրինակ գերիների խնդիրը, ԼՂ-ում տեղի ունեցածը, որը դուրս է բոլոր ձեւակերպումներից, որը մենք ունենք Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եւ կարծում եմ՝ ԱԳՆ-ն պատշաճ արձագանք է տվել: Այն հայտարարությունը, որն առիթ էր դարձել ԱԳՆ արձագանքին, դրա մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվում Հայաստանի սաբոտաժի պատճառով։ Ես կարող եմ ասել, որ տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել մինչեւ այս պահը  այդ թվում ՌԴ մի շարք գործընկերների փատաթղթիի տրամաբանության հետ կապ չունեցող եւ դրան հակասող մեկնաբանությունների պատճառով: Ընդ որում այդ մեկնաբանութունները շատ հաճախ հակասել են ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի կամ 10-ի հրամանագրի ձեւակերպումներին, որոնց մասին ես մի քանի անգամ խոսել եմ»,-ասաց նա

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ