Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են ընդհատումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
«Ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն անկանոն կրակահերթեր հնչում են»,- նշել են նախարարությունից։
Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը