Սա ոչ միայն Առուշ Առուշանյանի այլ ամբողջ հայ ազգի հարցն է, որ իշխանությունը մի մարդու ձեռքում է, օրենքը մեկ մարդու ձեռքում է։ Մեր գորիսեցիների սխալն այն է, որ մենք թույլ տվեցինք Առուշանյանի նման քաղաքապետին մեր ձեռքից տանեն։ Այս մասին ի աջակցություն Սյունիքի համայնքապետերի մեկնարկած ստորագրահավաքի ժամանակ ասաց գորիսեցիներից։
«Էդ մարդը իր աշխատավարձը չի ստացել, տվել է գորիսեցիներին։ Մենք պետք է բոլորս ոտքի կանգնեինք, թույլ չտայինք։ Մենք այնքան թույլ դարձանք, որ պատմության մեջ Զանգեզուրին չեն կարողացել խոցել, բայց այս մարդիկ այնպես արեցին, որ խոցեն, և դրանից հետո էլ մեր արժանապատիվ տղային հենց այնպես բռնեցին տարան»,- ասաց սյունեցին։
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը կալանավորված են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը