10 09 2024

Կատակով ասեմ՝ «շակալադնի» պատիժ է. Առուշ Առուշանյան



Չեմ ուզում դատարանի որոշմանը բան ասել, դատավորը կին է, ընտանիք ունի, երեխա ունի՝ թող պատասխան տա Աստծո առաջ։ Ես էությամբ բողոքական չեմ։ Եթե նախադեպը չկա, առաջինը ես պիտի դատվեմ՝ թող դատվեմ: Այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը։

«Մեր հոգին անկոտրում է, մեր գաղափարների, սկզբունքների համար մեր կյանքն ենք պատրաստ եղել տալ։ Կատակով ասեմ՝ շակալադնի պատիժ ա: Ուզում եմ հանրությանը հանգստացնել, եթե լինեմ կալանքի մեջ էլ, ապա քաղաքը չի հայտնվելու ցեխի մեջ, կալանքում էլ լինեմ՝ օգնելու եմ համայնքին»,- նշեց նա։

Հիշեցնեն. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը մասնակի բավարարեց ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի 5 տարի պաշտոն չզբաղեցնելու դատարանի վճիռը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ