23 07 2021

Մեր թևերը կոտրվել են․ Խնդրում եմ մեր քաղաքապետը գա, իր տեղն աշխատի․ գորիսեցի



Քանի օր է մեր քաղաքը տխուր է։ Քաղաքապետ ունենք, որ աշխարհը չունի։ Խնդրում եմ մեր քաղաքապետը գա իր տեղն աշխատի, որովհետև մեզ շատ է պետք։ Այս մասին Սյունիքում հաջակցություն Գորիս քաղաքապետ Առուշ Առուշանյանի ստորագրահավաքի ժամանակ ասաց սյունեցիներից։

«Ոտքով Երևան կգնամ, կպայքարեմ, հացադուլ կանեմ, որ Առուշ Առուշանյանը ազատ արձակվի, մեր քաղաքի տեսքն ընկել է, մեր թևերը կոտրվել են»,-ասաց Սյունեցին։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը կալանավորված են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ