22 07 2021

Միավորումներ կան, որ փրկություն են․ Դումանյանը՝ թատրոնների միավորման մասին



Դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ։ Դա ինքնանպատակ չի։  Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Պետական կամերային երաժշտական և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոների միավորման հարցին ասաց ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանը։

«Դա մանրակրկիտ քննարկվել է և միայն Կամերային կամ Պարոնյանի անվան թատրոններով չի։ Մենք ունենք այլ կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ և ավելի լավ պայմաններ ենք առաջարկում իրենց», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Լրագրողների դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը կոշտ գնահատական էր հնչեցրել թատրոնների մասին՝ ասելով, որ տարեկան մեկ ներկայացում հազիվ են բեմադրում, Դումանյանն արձագանքեց.

«Մենք Հրաչյա Հակոբյանի հետ որևէ քննարկում չենք ունեցել, նա իր մասնավոր կարծիքն է հայտնել և չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ Հակոբյանի հարցազրույցը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ